Logo
Hero slide 1
Hero slide 2
Hero slide 3
Logo

Մեր նպատակը

Մենք հավատում ենք, որ դիզայնը ձևավորում է ոչ միայն տարածքը, այլև մարդկանց զգացողությունները, վարքագիծը և կյանքի որակը։ Մեր նպատակն է ստեղծել ներդաշնակ, ֆունկցիոնալ և ոգեշնչող միջավայրեր, որոնք արտացոլում են յուրաքանչյուր հաճախորդի պատմությունն ու արժեքները։

About Us

Հռիփսիմե Մելքոնյան - ինտերիերի և արդյունաբերական դիզայներ, ստեղծագործ ղեկավար և հիմնադիր։

Մեր Ծառայությունները

Ինտերիերի դիզայն

Ֆունկցիոնալ և գեղագիտական ինտերիերներ՝ հարմարեցված Ձեր ապրելակերպին։

Մշակում ենք ամբողջական ինտերիերային կոնցեպտներ՝ ներառյալ հատակագծերը, նյութերը, լուսավորությունը, կահույքի և դեկորի ընտրությունը։ Յուրաքանչյուր նախագիծ ստեղծվում է հարմարավետության, գործնականության և ներդաշնակության հիման վրա։

Ճարտարապետական կոնցեպտների մշակում

Յուրահատուկ գաղափարներ, որոնք ձևավորում են նախագծի ինքնությունը։

Սկզբնական էսքիզներից մինչև կոնցեպտուալ ներկայացումներ՝ մշակում ենք ճարտարապետական լուծումներ, որոնք արտացոլում են նախագծի նպատակները, միջավայրը և արժեքները։

Տարածքի պլանավորում

Տարածքի խելամիտ կազմակերպում՝ առավելագույն արդյունավետության համար։

Վերլուծում ենք ֆունկցիոնալ պահանջները և շարժման հոսքերը՝ ստեղծելով հարմարավետ ու հավասարակշռված հատակագծեր։ Արդյունքում ստացվում է ինտուիտիվ և արդյունավետ միջավայր։

Բնակելի նախագծեր

Ժամանակակից կյանքի համար նախագծված հարմարավետ բնակելի տարածքներ։

Նախագծում ենք բնակարաններ, առանձնատներ և բնակելի համալիրներ՝ կենտրոնանալով հարմարավետության, գեղագիտության և առօրյա ֆունկցիոնալության վրա։

Կոմերցիոն տարածքների նախագծում

Բրենդի արժեքը և հաճախորդի փորձը բարձրացնող միջավայրեր։

Ստեղծում ենք գրասենյակների, խանութների, ռեստորանների և այլ կոմերցիոն տարածքների նախագծեր, որոնք համատեղում են արդյունավետությունն ու տպավորիչ տեսողական ինքնությունը։

Կահույքի եւ արդյունաբերական դիզայն

Անհատական լուծումներ, որտեղ ձևն ու ֆունկցիան գործում են միասին։

Նախագծում ենք կահույք և արտադրական նշանակության առարկաներ՝ ապահովելով գործնականություն, դիմացկունություն և բարձր գեղագիտական արժեք։

3D վիզուալիզացիա

Ֆոտոռեալիստիկ պատկերներ՝ գաղափարը տեսանելի դարձնելու համար։

Ստեղծում ենք բարձրորակ 3D պատկերներ, որոնք թույլ են տալիս նախքան իրականացումը գնահատել նախագծի տեսքը, նյութերը, լուսավորությունն ու մթնոլորտը։

Աշխատանքային գծագրերի պատրաստում

Մանրամասն տեխնիկական փաստաթղթեր՝ ճշգրիտ իրականացման համար։

Պատրաստում ենք աշխատանքային և շինարարական գծագրերի ամբողջական փաթեթներ, որոնք օգնում են կապալառուներին իրականացնել նախագիծը առանց շեղումների։

Հեղինակային վերահսկողություն

Նախագծի իրականացման մշտական վերահսկողություն և որակի ապահովում։

Հետևում ենք շինարարական և վերանորոգման աշխատանքներին, համակարգում մասնակիցներին և ապահովում, որ վերջնական արդյունքը համապատասխանի հաստատված նախագծին։

Մեր իրականացված նախագծերը

Մեր հաճախորդների կարծիքները

«Solar Centre»-ի showroom-ի դիզայնը ստացվեց հենց այնպես, ինչպես պատկերացնում էինք։ Տարածքը դարձավ ժամանակակից, պրեմիում և շատ գրավիչ հաճախորդների համար։ Աշխատանքը կատարվել է բարձր ճաշակով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ:
«Solar Centre»
Մանկապարտեզի ինտերիերը ստացվեց շատ ջերմ, գունային ներդաշնակ լուծումներով, հեքիաթային և երեխաների համար հարմարավետ միջավայրով։ Ծնողներից մշտապես դրական արձագանքներ ենք ստանում։ Շատ Շնորհակալ ենք Հռիփսիմե Ջան!!!
Ելենա Մ․
Մեր բնակարանի դիզայնը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Ամեն ինչ մտածված էր՝ թե՛ գեղեցկության, թե՛ հարմարավետության տեսանկյունից։ Ապրես Ռիպա ջաaan 😘
Արմինե Գ.
Интерьер нашего дома получился именно таким, о каком мы мечтали. Очень качественная и профессиональная работа. Спасибо вам 😘❤️
Диана А.
Հռիփսիմե ջան, անկեղծ հիացրիր մեզ։ Այդքան կարճ ժամանակում ստացար այն, ինչի մասին մենք երկար տարիներ երազում էինք։ Քո մասնագիտական, խելացի և շատ ճաշակով մոտեցման շնորհիվ ունեցանք անչափ գրագետ, գեղեցիկ ու շատ հարմարավետ բնակարան։ Ամեն մանրուք մտածված էր սիրով ու մեծ ուշադրությամբ։ Շնորհակալ ենք քեզ այս հրաշալի աշխատանքի համար։ 💛
Գայանե Ս․
I talk about you to all my friends and people around me because you are honestly the first designer I've met who not only has incredible taste and professionalism, but also truly listens to the client's wishes. You always make your clients feel understood, comfortable, and confident throughout the entire process. Working with you was such a warm and enjoyable experience. Keep shining, smart girl — you truly deserve all the success coming your way.
Adam S.

Կապ մեզ հետ

Եկեք միասին ստեղծենք տարածքներ, որոնք պատմում են ձեր պատմությունը։